Վիկտոր Մեդվեդչուկին ռազմագերիների հետ փոխանակելու հարցը չի քննարկվում․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում կալանավորված քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին ռազմագերիների հետ փոխանակելու հարցը չի քննարկվում, ուղղակի բանակցություններ չկան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ոչ, դա չի քննարկվում»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ուկրաինացի քաղաքական գործչի հետ կապված իրավիճակի այլ մանրամասներ Պեսկովը դեռ չի հայտնել։
Մինչ այս, Մեդվեդչուկը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ իրեն փոխանակել Մարիուպոլի բնակիչների հետ։