Հենց հիմա իրավաբանների և փաստաբանների կամավորական խումբը զբաղվում է Ձեր իսկ իրավունքների պաշտպանությամբ` չնահանջե'ք. իրավագետ
Իրավագետ Վահե Գրիգորյանը գրել է.
«Հենց հիմա իրավաբանների և փաստաբանների կամավորական «Ուժեղ» խումբը Երևանի բոլոր ոստիկանական բաժիններում և բաժանմունքներում զբաղվում է Ձեր իսկ իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ:
Չնահանջե'ք, Մենք Ձեզ հետ ենք ու Ձեր կողքին մինչև վերջ:
Մենք նահանջելու ու հետքայլի տեղ չունենք:
Ապօրինություններ թույլ տված բոլոր անձինք անխտիր ենթարկվելու են պատասխանատվության»: