Ռուսական գազի եվրոպացի 10 գնորդ հաշիվներ է բացել «Գազպրոմբանկ»-ում
Ռուսական գազի եվրոպացի 10 գնորդ հաշիվներ է բացել «Գազպրոմբանկ»-ում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Գազի 4 եվրոպացի գնորդներ արդեն ռուբլով վճարել են մատակարարումների համար, ինչպես պահանջում էր Ռուսաստանը։ Եվրոպական 10 ընկերություն արդեն հաշիվներ է բացել «Գազպրոմբանկ»-ում»,- ասվում է զեկույցում։