Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել 200 բրիտանացի պատգամավորների նկատմամբ
Ռուսաստանը անձնական սահմանափակումներ է մտցնում բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի 287 պատգամավորների նկատմամբ՝ ի պատասխան ՌԴ Պետդումայի պատգամավորների դեմ բրիտանական պատժամիջոցների, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ինչպես նշել են գերատեսչությունում, հաշվի առնելով հակառուսական պատժամիջոցների հետևողական ուժեղացման վրա Լոնդոնի ակտիվությունը, պատասխան հակաքայլերի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։