Սուրենավանում քայլերթի մասնակիցների համար հյուրասիրություն են կազմակերպել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի խումբ երիտասարդներ երթով Տիգրանաշենից շարժվում են Երևան։ Նրանց թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Երթի մասնակիցները պարբերաբար տեսանյութերով կիսվում են քաղաքացիների հետ։
Ճանապարհին՝ Սուրենավան գյուղում, երթի մասնակիցների համար բնակիչները հյուրասիրություն էին կազմակերպել։