Ճգնաժամ Չինաստանի ֆոնդային բորսայում
Բորսաների բացվելուց կես ժամ անց առքուվաճառքը կանգնեցվել է գների կտրուկ անկման պատճառով ու կտևի մինչև օրվա ավարտը, փոխանցում է Tass-ը: Շանհայի Shanghai Composite բորսայում ինդեքսը փլուզվել է 7,32%-ով` հասնելով 3115,89 մակարդակին, իսկ Ժենշենի Shenzhen Component-ում` 8,35%-ով` հասնելով 10745,47 կետին:
«Ներդրողների շրջանում խուճապի պատճառը Չինաստանի Ազգային բանկի կողմից չինական արժույթի արժեզրկումն է. յուանի մասշտաբային արժեզրկումը գերազանցում է ներդրողների սպասելիքները, որոնք սկսում են զգուշանալ կապիտալի արտահոսքից»,- ասել է Jingxi Investment Management-ի վերլուծաբան Վան Չժենը: