Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմաապակին
Անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Քիչ առաջ ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։
«Մոտ 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել են մեքենայիս, ոստիկաններից մեկը հարվածեց ու ջարդեց դիմապակին, ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից հարվածեց»,- ասաց մեքենայի վարորդը լրագրողների հետ զրույցում։