Սադրանք՝ ընդդիմության երթի ժամանակ. մի տղամարդ ջրով լի շիշ նետեց ցուցարարների ուղղությամբ, ապա փախավ նրանցից հայհոյանքների տարափի տակ (տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 26-ին, ընդդիմության իրազեկման երթը մերթընդմերթ ուղեկցվում էր տարատեսակ սադրանքներով:
Տիգրան Մեծի պողոտայում մի տղամարդ մեքենայից ջրով լի շիշ նետեց ցուցարարների ուղղությամբ, որոնց ուղեկցում էին ոստիկանները:
Ցուցարարներն իրենց հերթին հակադարձեցին ու փորձեցին «պատժել» տղամարդուն: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին վեճը վերաճի ծեծկռտուքի, և ամեն ինչ ավարտվեց գոռգոռոցներով ու հայհոյանքներով: Խուլիգանությունը կատարած վարորդը ստիպված եղավ շատ արագ «փախուստի դիմել»:
Հ.Գ. Տեսանյութի ձայնն անջատված է, որովհետև դրանում լսվում են հիշոցներ և հայհոյանքներ: