Կառավարության շենքի դիմաց քաղաքացիները հակագազերով ակցիա էին անում (տեսանյութ)
«Մենք պատրաստվում ենք երկիրը մաքրել այլասերումից։ Պատրաստվում ենք ախտահանել կառավարության շենքը, և մեր պացիենտին վերադարձնենք բնակության վայր»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց «Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը։
Նա ու ակցիայի մյուս մասնակիցները հագել են են հակագազեր, բժշկական խալաթներ, ձեռքներին ունեն ախտահանման համար նախատեսված գործիքներ։
Չախալյանն ասաց, հակագազը լինելու է նոր իշխանության լավագույն գործիքներից, կոչ արեց բոլոր ընդդիմադիրներին ձեռք բերել դրանցից։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն նաև «Ոչ այլասերմանը», «Նիկոլ հեռացիր» գրություններով պաստառներ։