Փաշինյանի փաստ 91-ը. «վարչապետի ավտաշարասյունը կանգնում և ճանապարհը «զիջում» է»... (տեսանյութ-արխիվ)
Newspress.am-ը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100֊ից 91֊րդը, որով Փաշինյանը վստահեցնում է, թե իբր վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը կանգնում է կանաչ լույսի տակ ու ճանապարհը զիջում անցորդներին։
Նա մասնավորապես ասել է.
«ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքն էն ա, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և այլն, այլն, երբ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում։ Եվ քաղաքացիներին զիջում է հետիոտնային անցումների վրա»:
Հիշեցնենք, որ Փաշինյանի շարասյունը ուղեկցող մայորը` հայտնի «ծեծեմ Արամ» մականունով, Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի է ենթարկել հղի կնոջը: