ԱՄՆ-ը հանդես է գալիս Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին. Բլինքեն
ԱՄՆ-ը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը երկարաժամկետ սկզբունքով լուծելու օգտին, ինչպես նաև դեմ է միակողմանի քայլերին այս առումով։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այս երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է Բլինքենը:
Նա նշել է, որ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում և խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցառումներ: