Ուկրաինան բրիտանացի գերիների հնարավոր փոխանակման մասին որոշումը կընդունի
Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռված բրիտանացի գերիների հնարավոր փոխանակման մասին որոշումը կընդունի Ուկրաինան, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը ուկրաինական պատերազմը չի համարում առճակատում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։
Ջոնսոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի ցանկանում, որ Ուկրաինայում պատերազմը դուրս գա ուկրաինական սահմաններից։