Բայդենը պետք է կոշտ լինի Պուտինի նկատմամբ. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գործող նախագահ Ջո Բայդենը պետք է կոշտ արձագանքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենքի վերաբերյալ կոշտ ու սպառնալից հայտարարություններին։ Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։
«Պուտինը միշտ օգտագործում է միջուկային զենքի մասին արտահայտությունը։ Բայց դա չի ստացվում: Դա պարզապես չի աշխատում: Պուտինն ուղղակի ամեն օր օգտագործում է այս տերմինները»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ՌԴ նախագահն օգտագործում է համաշխարհային միջուկային պատերազմի սարսափները։