Քաղաքացիները ճանապարհին ազդանշաններով ողջունում են քայլեթով Երևան եկողներին ու հյուրասիրում նրանց (տեսանյութ)
Լրագրող Հերմինե Զեյնալյանը, ով Երևան է գալիս Տիգրանաշենից սկսված երթը լուսաբանելով, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել.
«Սրանք մի քանի բացառրկ կադրեր են որ կայծակնային արագությամբ ֆիքսել է մեր օպերատորը՝ Տիգրանաշենի քայլերթի ժամանակ, հաճելի զարմանքով արձանագրեցինք, որ հանրային տրամադրություն է փոխվել, մայրուղով անցնող գրեթե բոլոր մեքենաների վարորդները ազդանշանով իրենց համաձայնությունն էին հայտնում, մեքենաներից իջնում հետաքրքրվում, ոգևորում, շրջակա գյուղերից մեքենաներով գալիս էին ջրեղեն բերում , քաղցրավենիք, հյութ, սուրճ հյուրասիրում, ով ինչով կարող էր իր աջակցությունն էր հայտնում ... մի մասն էլ հարցնում էին հո քայլերթի մասնակիցներին նեղացնող չկա՞ ... խոսքերով նկարագրելու չի, ու էդ ամենը ընդամենը 3 գյուղի մոտով անցնելիս»: