Պայթյուններ և հրդեհ Բելգորոդի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստում
ՌԴ Բելգորոդի մարզի Բելգորոդի շրջանի Ստարայա Նելիդովկա գյուղի շրջակայքում հրդեհ է բռնկվել զինամթերքի պահեստում։ Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում գրել է.
«Ես կապ հաստատեցի Գոլովինսկի գյուղական բնակավայրի ղեկավար Դենիս Զոլոտուխինի հետ, Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ, ըստ նախնական տեղեկությունների, այրվում է զինամթերքի պահեստ», - ասվում է Գլադկովի հայտարարության մեջ։
Մինչ այդ Գլադկովն ասել է, որ մոտավորապես ժամը 03:35-ին արթնացել է «պայթյունի նման բարձր ձայնից»։ «Այս հաղորդագրությունը գրելիս ևս երեք պայթյուն է եղել»,- հավելեց նահանգապետը։