Անվտանգության ուժերին հրավիրեք` սրանց հարցերը կլուծեն. Շիրինյանը քաղաքացիական պատերազմի կոչ է արել
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «գլխի է գցել» իշխանությանը, որ ընդդիմության հետ խոսի արտակարգ ռեժիմ հայտարարելով։ Նա անգամ կոչ է արել հրավիրել Ուկրաինայի անվտանգության ուժերին` լուծելու քաղաքացիների հարցերը։ Ուշադրություն` այն քաղաքացիների` որոնց գերակշիռ մասը որդի ու եղբայր կորցրած մարդիկ են կամ պարզապես հայրենիքի ճակատագրով իրապես մտահոգված։
Այլ կերպ ասած` նա քաղաքացիական պատերազմի կոչ է արել։
«Իշխանությունները պարտավոր են պատրաստ լինել ամեն անակնկալ զարգացման, ընդհուպ երկրում արտակարգ ռեժիմ հայտարարելն ու այն խստագույնս իրագործելը:
Չպիտի անտեսվի, որ հակապետական ելույթները գլխավորում է ԳԿԲ գնդապետ, որի պորտալարը անհայտ տեղում է
Հ. Գ. [Ուկրաինայի անվտանգության ուժերին հրավիրեք, սրանց հարցերը կլուծեն]:
Պարագլուխները, առանց բացառության, պետք է վերահսկվեն: Անպայմա'ն:
Լ. Շ.»

Ի դեպ, նմանատիպ կոչերով ու սպառնալիքներով հանդես են եկել նաև որոշ օգտատեր, ինչի հիման վրա, NEWSPRESS.am-ը հրավիրում է Անվտանգության աշխատակիցների ուշադրությունը։
