Վերընտրվելու կապակցությամբ Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շնորհավորել է նրան վերընտրվելու առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ Արամ Ա Վեհափառ կաթողիկոսը գնահատել է նախագահ Մակրոնի զորակցությունը հայ ժողովրդին եւ Հայ դատին և կոչ է արել, որ Ֆրանսիան շարունակի իր զորակցությունը Արցախի անկախության եւ Հայաստանի գերիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։
Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է՝ Ֆրանսիայի դերը Լիբանանի համար կենսական է, ապա հույս է հայտնել, որ Լիբանանը կշարունակի մնալ նախագահ Մակրոնի կարեւոր առաջնահերթություններից մեկը, հատկապես Լիբանանի պատմության ներկա ճակատագրական շրջանում։