Հայաստանի 9 ծանրորդ երիտասարդական ԱԱ-ին կմասնակցի
ԿԳՄՍՆ-ի կայքը տեղեկացնում է՝ Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 2-ից Հունաստանի Կրետե կղզում կմասնակցի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը։
Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):