Եթե մեր երեխեքի պահած տարածքները տվեցին` ինչի՞ սպանեցին մեր երեխեքին. այստեղ ենք, որ թուրքի առաջ ճանապարհ չբացեն. զոհվածի մայր (տեսանյութ)
Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված զինվոր Էրիկ Եղիազարյանի մայրը նկատում է, որ մեղավորները պետք է պատասխան տան։ Այն, որ այս պատերազմում կրած պարտության համար մեղադրում են նախկիններին` զոհվածի մայրը չի ընդունում։
Ըստ նրա` պատասխանատու է գործող իշխանությունը։
Էրիկի մայրը նկատում է, որ եթե իսկապես մեր բանակն ի զորու չէր պահել տարածքները, թող Փաշինյանն ասեր, որ չենք կարող պահել ու ոչ մի մայր չէր ասի` թող գնան կռվեն։ Բայց տղաները 44 օր պահեցին տարածքներն ու նրանց պահած տարածքը հանձնեցին թուրքին։