Ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն, իհարկե ԱՄՆ ու ԵՄ դեսպանները չեն խոսելու այս դեպքի մասին. Արամ Վարդևանյան
Հարգելի գործընկերներ, այսօր պարզապես խաղաղ չափազանց կարճ ցույց անելու համար 14.25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ խիզախ անդամներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ասեմ ավելին այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն: Իհարկե ԱՄՆ ու ԵՄ դեսպանները չեն խոսելու այս դեպքի մասին: Միաժամանակ ոստիկանությունը վստահ եմ տեղյակ է, որ ինչ էլ, որ լինի կամ հորինվի մեկ ժամից քիչ ուշ ԽԻԶԱԽ-ները լինելու են ազատության մեջ: