Ճապոնացի փորձագետները Հյուսիսային Կորեայի ռումբի հավանական փորձարկումից հետո ռադիացիա չեն հայտնաբերել
Ճապոնացի մասնագետները դեռևս չեն հայտնաբերել Ճապոնիայի մթնոլորտում ռադիացիոն նյութի հետքեր այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման ամսին: Հաղորդում է Interfax.ru-ն:
Հաղորդվում է, որ օդից վերցված նմուշներում ռադիոակտիվ նյութ չեն հայտնաբերել, սակայն Ճապոնիան շարունակում է ռադիոակտիվ թունավորման առկայության վերաբերյալ փաստեր հավաքել:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող գործարկման մասին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել էր Պհենյանի հայտարարությունը:
Վաշինգտոնում հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ են համարում ապահովել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության գործողությունների վերաբերյալ միասնական արձագանքը: