Ժողովուրդ ջան, այն ոգևորությունը, որը այս մի քանի ժամում տեսա, ինձ թույլ է տալիս ասելու, որ հաղթանակը միարժեք լինելու է. Աննա Գրիգորյանի լայվը՝ քայլերթից
Սիրելի ժողովուրդ, մենք շարունամում ենք մեր քայլերթը և պետք է շատ մեծ ուրախությամբ ու գոհունակությամբ ասեմ, որ մեր հայրենակիցներն, ովքեր անցնում են մեքենաներով, ազդանշաններով մեզ սատարում եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների հետ Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան:
Նրա ուղիղ եթերի ժամանակ էլ մեքենայից իջավ և ակտիվիստներին միացավ նրանց գաղափարակից մի երիտասարդ՝ Արցախի դրոշով ու շարունակեց քայլել նրանց հետ:
«Արցախը մերն է մերն է լինելու», «Առանց Նիկոլ Հայաստան»,- վանկարկում էին քայլերթի մասնակիցները:
«Ամբողջ քայլերթի ընթացքում շատ-շատ մարդիկ մեզ մոտենում են, իրենց աջակցությունն են հայտնում, ինչպես հիմա են ազդանշաններով հայտնում (նրա խոսքի ժամանակ հենց ազդանշան հնչեց-խմբ.): Տարբեր մարդիկ, ով խանութ ունի, խանութից ջուր կամ այլ անհրաժեշտ բաներ են բերում, հյուրասիրում են, մոտենում, ուղղակի խոսում են, տարբեր գյուղերից մոտենում իրենց խնդիրներով են կիսվում մեզ հետ ու ասում, որ մեզ հետ են այս պայքարում: Ժողովուրդ ջան, այն ոգևորությունը, որը ես քայլելիս այս մի քանի ժամում տեսա, ինձ թույլ է տալիս ասելու, որ հաղթանակը միարժեք լինելու է, այլընտրանք չկա, որովհետև մեր հաղթանակը հանուն Արցախի է, մեր հաղթանակը լինելու է հանուն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, և այս միասնությունը առավել քան ոգևորիչ է»,- ասել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում