Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը «նոր փուլ է մտնում». Պենտագոնի ղեկավար
Գերմանիայում՝ Ռամշտայն ռազմաբազայում, անցկացվում է Ուկրաինայի ավելի քան 40 գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների և հրավիրված այլ երկրների ներկայացուցիչների, հայտնում է Deutsche Welle-ն։
«Ձեր դիմադրությունը ոգեշնչել է ազատ աշխարհին»,- ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը` դիմելով հանդիպմանը ներկա Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովին։
Օսթինի խոսքով՝ գործընկերները «ռեկորդային տեմպերով» մեծացնում են Կիևին իրենց երկրի համար մղվող պայքարում աջակցելու օգնությունը։ Գործընկեր երկրներն արդեն հավաքել են մոտ 5 մլրդ դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային, որից 3,7 մլրդ դոլարը հատկացնում է ԱՄՆ վարչակազմը, հավելել է Օսթինը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը «նոր փուլ է մտնում», ասել է Պենտագոնի ղեկավարը։