Պեսկովը խոսել է Պուտինի անվտանգության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը միշտ ապահովված է պատշաճ մակարդակով, իսկ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուժեղացվել է պետության ղեկավարի անվտանգությունը:
«Նախագահի անվտանգությունը միշտ ապահովված է պատշաճ մակարդակով, գրաֆիկը, ինչպես տեսնում եք, շատ խիտ է»,- ասել է Պեսկովը։