Ոստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Ոստիկանները փորձում են անօրեն մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն (Գյուլբենկյան 38), այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Շտապում ենք այնտեղ՝ մեր կենտրոնն ու երիտասարդներին պաշտպանելու։ Առանց նիկոլ Հայաստան», - գրել է պատգամավորը։
Ավելի ուշ պատգամավորն ուղիղ եթեր է մտել, որտեղից ներկայացրել է, թե ինչպես են երիտասարդները երգում «Զարթի՛ր, Լաո»: