Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Հասարակություն

Տղաս 12 օր հիվանդանոցում էր, սիրտը կանգ առավ նոյեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրումից 1 ժամ առաջ․ զոհվածի մայրը պահանջում է պատժել բոլոր մեղավորներին

44-օրա պատերազմում զոհված հերոս Հայկազի մայրը՝ Աննա Մկրտչյանը, Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ որդին մինչև 44-օրյա պատերազմը մասնակցել է նաև 2020թ-ի հուլիսին տեղի ունեցած տավուշյան մարտերին։  Հոկտեմբերի14-ին նրան տեղափոխել են Արցախ։ Տարբեր տեղերում են կռվել և՛ Հադրութում, և՛ Թաղավարդում և մի շարք այլ վայրերում։ 

«Տղաները նահանջի հրաման են ստացել և հերթով նահանջել։ Որդուս հետ կատարված դեպքը տեղի է ունեցել Սարուշեն գյուղի մոտակայքում։ Այնտեղ պետք է գիշերեին, բայց չհասցրին։ Հոկտեմբերի 29-ին «Բայրաքթար»-ի հարվածից տղաս զոհվել է։ Մենք չենք իմացել։ 1 օր ման ենք եկել։ Հոկտեմբերի 30-ին ծնունդն էր։ Նրան շատ ենք փնտրել, Գորիսի, Կապանի հիվանդանոցներում,  Երևանի հիվանդանոցներում։ Նրան գտանք Մուրացանի հոսպիտալում։ 12 օր մնաց հիվանդանոցում՝ բայց ուշքի չգալով՝ մահացավ։ Տղաս մահացավ նոյեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրումից 1 ժամ առաջ՝ սիրտը կանգ առավ»,- նշեց տիկին Աննան։

Զոհված Հայկազի մայրը ևս կատարվածի մեջ մեղադրում է իշխանություններին։ 

«Նախ արհեստականորեն հրահրված պատերազմ էր և երկրորդ՝ ամսի 15-ին, երբ տղաներին տարան Հադրութ, Հադրութն այլևս մերը չէր։ Ինչի՞ տարան արդեն հանձնված տարածք։ Ընդամենը 20 հոգի․․․ ի՞նչ պիտի աներ այդ 20 հոգին, ինչի՞ չպիտի իմանային, թե ուր են գնում։ Երեխաներն արդեն վերջում հասկացել էին։ Մինչև էդ էլ էին հասկանում։ Տղաս ասում էր՝ այս ինչ է կատարվում, խայտառակություն է, Արցախն աչքիս առաջ կորցնեմ։ Եթե չլինի Արցախը, չենք լինի մենք, չի լինի Հայաստանը, չի լինի մեր տունը։ Էդ երեխան այդքանը հասկանում էր, իսկ մեր ռազմաքաղաքական վերնախավը չի՞ հասկանում, ու շարունակում է հանձնել այն տարածքները, որտեղ մեր զինվորների արյունն է։ Չեմ կարող լռել, հատկապես վերջին հայտարարությունից հետո։ Եվ էնպես չի, որ նոր եմ խոսում, էնպես չի՝ նոր եմ ոտքի ելել, բայց դա վերջին կաթիլն էր»,- նշեց տիկին Աննան և հավելեց, որ պահանջը մեկն է՝ պատժվեն բոլոր մեղավորները։