Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

ԿԲ-ն սննկացնում է տեղական արտադրողներին և բնակչությանը. տնտեսագետ

Վերջին օրերին դոլարի/եվրոյի կտրուկ արժեզրկման ներքին և արտաքին պատճառներ գոյություն ունեն, սակայն դա աղետալի իրավիճակ է ստեղծել տեղական արտադրության, արտահանողների և բնակչության համար։ Այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Արտահանողների մի մասն արդեն տուժել է ռուսական ռուբլու արժեզրկումից, հիմա էլ մյուս մասը տուժում է դոլարի/եվրոյի արժեզրկումից։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է 12,2 տոկոսով։ Հիմնականում տուժել են ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի, սիգարետի արդյունաբերական ընկերությունների արտահանումը։

Եվ ճիշտ հակառակը, ներկայումս շահում են ներկրող-մենաշնորհները (կարագ, ձեթ, ալյուր, շաքարավազ, բենզին և այլն), որոնք շարունակում են գին թելադրել շուկայում։

Հարկ է նշել, որ 2022 թվականի համար կենտրոնական բանկը նախանշել է 5,5 տոկոս գնաճ, սակայն փաստացի՝ հունվար-մարտ ամիսներին սպառողական գների ինդեքը կազմել է 7,8 տոկոս, այսինքն՝ ԿԲ-ն հեռու է իր նպատակից։

Մարտի 15-ին ԿԲ-ն կտրուկ ավելացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից հասնելով 9,25։ Սա ևս նպաստեց դրամի արժևորմանը։

Սովորաբար ԿԲ-ն դրամի արժեզրկումը կանխելու համար տասնյակ միլիոն դոլարներ էր ներարկում տնտեսության մեջ, իսկ ներկայումս հիմնականում դիտորդի դերում է, շուկայից չի հանում օրական մոտ 10 մլն դոլարի ավելցուկը, ինչը հանգեցնում է դոլարի արժեզրկման։ ԿԲ-ում կանխատեսում են, որ այս իրավիճակում, եթե սկսեն մեծ քանակությամբ դոլար առնել շուկայից, ապա հնարավոր է դրամն արժեզրկվի, և գները սկսեն աճել։ Սակայն գներն շարունակում են աճել ի հեկճուկս ԿԲ-ի։ Իրականության մեջ խնդիրը գնաճ չէ, այլ մարդկանց եկամուտների անհամաչափ բարձրացումը։

ԿԲ-ն, փորձելով զսպել գնաճը, սննկացնում է տեղական բիզնեսը։ Զուտ դրամավարկային գործիքներով հնարավոր չէ վերահսկել գները, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտի 5,4 տոկոս անկման հետևանքով առաջացող սննդամթերքի գնաճը ԿԲ-ն չի կարող կարգավորել, դա կառավարության խնդիրն է, որն ամբողջությամբ ձախողել է գյուղատնտեսական քաղաքականությունը։

Արժևորված դրամից տուժում են նաև դրսի տրանսֆերտներով ապրող ընտանիքները։ Մասնավորապես՝ եթե շաբաթներ առաջ դրսից ստացված 100 դոլարով 50000 դրամի չափով գնումներ կարող էր անել ընտանիքը, իսկ հիմա՝ 45000 դրամի, այսինքն՝ 10 տոկոս ավելի քիչ։ Ընտանիքների սպառման ծավալների նվազումը իր ազդեցությունն է թողնելու նաև առևտրի և ծառայության ոլորտների վրա։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականություն գոյություն չունի կամ ուղղակի ստորադասվում է ֆինանսական համակարգի կարճաժամկետ շահերին։