Թուրքիան ուժեղացրել է ծառայությունն Իրանի հետ սահմանին
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ Իրանի տարածքից անօրինական միգրանտների հոսքը կանխելու համար, հայտնում է Anadolu-ն Telegram-ում։
Ըստ տվյալների՝ սահմանային գոտում լրացուցիչ տեղակայվել են Թուրքիայի ՆԳՆ 35 հատուկ նշանակության ջոկատներ և ժանդարմերիայի երեք հատուկ նշանակության ստորաբաժանումներ։