Նավթի գինը շարունակում է նվազել
Նավթի գներն իջել են 33 դոլարից էլ ցածր` մեկ բարելի դիմաց, հայտնում է gazeta-ն:
WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX առևտրային բորսայում իջել են 3,80%-ով`կազմելով մեկ բարելի համար 32,68 դոլար: Լոնդոնյան ICE բորսայում Brent տեսակի նավթի գինն իջել է 4%-ով` կազմելով 32,86 դոլար` մեկ բարելի դիմաց:
Նավթի այսպիսի գները պայմանավորված են չինական արժեթղթերի շուկայում նկատվող անկմամբ։