Ցուցարարները փակել են Հաղթանակի կամուրջը
ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները շարունակում են իրազեկման ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի ու հանրապետության տարբեր հատվածներում։
Այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը:
Ոստիկանությունը հորդորում է բացել ճանապարհը, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցները վանկարկում են։
Ցուցարարները բղավում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։