2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկել
Հասարակություն

Հայրենիք ու տուն կորցրած 63-ամյա հադրութեցուն տուգանել են 420 հազար դրամ և այն գանձել թոշակից

Հադրութի բնակիչն ահազանգում է` իրեն ունեզրկել ու բռնագանձել են թոշակը։

28 տարվա զինծառայող, 3 պատերազմի մասնակից հադրութեցի 63-ամյա Սլավիկ Մարտիրոսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2020 թվականի նոյեմբերի 24-ին, իրեն ու իր հետ էլի մի 5-6 հոգու Ազատության հրապարակից բերման են ենթարկել։

Նա եկել էր ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու, իր խոսքով, Հադրութում թողած իր բարեկամներին` մայր ու աղջիկա` 87 և 55 տարեկան Վալյա և Անահիտ Թունյաններին գտնելու և հանդիպելու ակնկալիքով...

Նա պատմում է, որ հույս ուներ, որ եթե անգամ կանանց չհանդիպեր, ապա գոնե կլինեն հադրութեցիներ, ովքեր կարող էին տեղեկություն տալ նրանց մասին։

Բայց Սլավիկ Մարտիրոսյանը չի հասցնում ոչ ոքի հանդիպել, երբ նրան բերման են ենթարկում ու տանում Արաբկիրի բաժին։

«Անձնագիրս ստուգեցին, տեսան, որ Հադրութ եմ գրանցված, քֆուր տվեց` քեզ ինչի՞ են բերել ստեղ, քեզ ստեղ բերողի... անձնագիրս տվեցին ու ազատ թողեցին»,- պատմեց մեր զրուցակիցը:

Այս միջադեպից անցնում է 2 տարի։ 2022 թվականի փետրվարին, երբ Սլավիկ Մարտիրոսյանը գնում է թոշակ ստանալու, պարզվում է` թոշակի միայն կեսն է նստած հաշվեհամարին։ Երբ փորձում է պարզել բանկից, թե ինչու է այդպես, նրան բացատրում են, որ 420 հազար դրամ տուգանք կա վրան։

«Ասում եմ` ի՞նչ տուգանք, ասում են Արաբկիրի բաժնից։ Գնում եմ Արաբկիրի բաժին, ասում են` 2020֊ին, երբ քեզ բերման են ենթարկել, տուգանել են 420 հազար դրամ: Հարցնում եմ` բա՞ ինչի տեղյակ չեք պահել, ասում են` օնլայն հայտնել ենք։ Ի՞նչ օնլայն, ես ի՞նչ իմանայի»,- վրդովված պատմեց Սլավիկ Մարտիրոսյանը:

Սլավիկ Մարտիրոսյանը գրավոր դիմել է ոստիկանության պետին` Վահե Ղազարյանին և Երևանի վարչության պետին։ Քաղաքացուն պատասխանել են, որ բողոքարկումն ուշացնելու համար, այն չի բավարարվում։

Հարկ է նկատել, որ Սլավիկ Մարտիրոսյանի հետ տուգանված մյուս քաղաքացիները տուգանք չեն վճարել։ Վերջիններս օնլայն ծանուցվել են ու ժամանակին բողոքարկել են։ Իսկ քանի որ Մարտիրոսյանը չի ստացել օնլայն ծանուցում զուտ այն պատճառով, որ չի տիրապետում հիշյալ համակարգին, ուստի գործը գնացել է հարկադիր ու գումարը գանձվել է նրա թոշակից։

«Եթե ինձ ոչ մի փաստաթուղթ չեմ տվել տուգանքի մասին` ես ի՞նչ իմանայի: Տուն կորցրած, հայրենիք կորցրած, ապուպապերի գերեզման կորցրած` հադրութեցուն տուգանել են 420 հազար դրամ»,- նեղսրտած ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ ապրում են 10 հոգով` ինքը, կինը, աղջիկը և 6 անչափահաս երեխա։ 

Զրուցեց` Արմինե Մկրտումյանը