Ամերիկյան նավթային տանկերը ժամանել է Եվրոպա
«Vessel Solana» սուպերտանկերը, որում եղել է մոտ 2 միլիոն բարել ամերիկյան նավթ, ապրիլի կեսերին ժամանել է իսպանական Բիլբաո նավահանգիստ, որից հետո մեկնել է Ռոտերդամ և Վիլհելմսհավեն, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նավերի երթուղիները ցուցադրող տվյալները։
Գործակալության տվյալներով՝ սա առաջին նավթային սուպերտանկերն է, որն ԱՄՆ-ից Եվրոպա է ժամանել 6 տարվա ընթացքում։
Սովորաբար, ամերիկյան նավթը Եվրոպա առաքվում է ավելի փոքր նավերով՝ 600 000-ից 1 միլիոն բարել բեռնատարողությամբ: