ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ
«ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ». Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնը նոր միջոցներ ձեռնարկի Մոսկվայի դեմ։ Միաժամանակ Փսակին ընդգծել է, որ «ոչ ոք չի կարող իրեն պաշտպանել ամերիկյան սահմանափակումներից»։
«Իհարկե, մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա դուստրերի և նրա մերձավոր շրջապատի մարդկանց դեմ։ Մենք շարունակելու ենք ուսումնասիրել իրավիճակը։ Մենք, հավանաբար, այլ բան կանենք»,- ասաց մամուլի խոսնակը։