Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Ամեն մի քայլափոխի Փաշինյանն այլևս վախերով է առաջնորդվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը յուրահատուկ էր մի քանի առումով։ Նախ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Ծիծեռնակաբերդ բարձրանալը նաև պայքարի շարունակման խորհուրդ է ստացել, քանի որ Հայաստանն ու Արցախն այսօր ապրում են դժնդակ ժամանակներ։ Մանավանդ որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն ամբողջ ուժով փորձում են հերքել և նենգափոխել պատմական իրողությունները, այլև նոր սպառնալիքներ են ստեղծում հայ ժողովրդի գոյության համար։ Այս ֆոնին ուշագրավ դիտարկումներ կարելի է գտնել Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում։

Առաջին հերթին աչքի է զարնում, որ այնտեղ որևէ խոսք չկա Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության շարունակականության և սեփական պատմությանը առերեսվելուց հրաժարվելու մասին։ Փաշինյանը միայն հիշատակում է, թե իրենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ են վարում, հույս ունեն, որ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և կկարողանան այս ուղղությամբ շարժվել առաջ:

Փաստորեն, Հայոց ցեղասպանության տարելիցի կոնտեքստում ևս ՀՀ իշխանություններն առաջ են մղում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու «խաղաղության դարաշրջանի» թեման։ Ճիշտ է, դեռևս 2009 թվականին, երբ հայթուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ընթանում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, ապրիլի 24-ի իր ուղերձում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձել էր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման չէ:

Սակայն այս անդրադարձը կատարվում էր, որովհետև այն ժամանակ խոսքը առանց որևէ նախապայմանի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին էր, և Հայաստանի ղեկավարի ուղերձում «թուրքական կողմի անկեղծ ձգտումների մասին» խոսք անգամ չկար։ Սակայն, ի տարբերություն 2009 թվականի, ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան է նախապայմաններով հանդես գալիս՝ հիմնականում նորանոր պահանջներ առաջ քաշելով Ադրբեջանի ձեռքով։

Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ երբ Փաշինյանն իր ուղերձն էր հղում, պարզվեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որն աշխատանքային այցով գտնվում էր Ուրուգվայում, ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամների, ցույց է տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում՝ խորհրդանշելով թուրքական ազգայնականությունը։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալ յանին հղած ուղերձում տեղ գտած ձևակերպումները տեղավորվում էին Հայոց ցեղասպանության իրողությունը կոծկելու և ընդամենը որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում ընդհանուր ողբերգություն ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական դրսևորման շրջանակներում։ Այս իրողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պաշտոնական Անկարայի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա, թուրքը մնում է նույն թուրքը, ինչ մեկ դար առաջ էր, և նրանց հետ հնարավոր չէ ճանապարհ գնալ։

Եվ այս պայմաններում ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է խոսք լինել։ Ինչքա՞ն պետք է պատրանքներով առաջ շարժվենք, մի՞թե հաշվի չենք առնում պատմության դասերը, որ ոչ մի կերպ չի կարելի թուրքի վրա հույս դնել ու անընդհատ խոսել խաղաղությունից, ինչպես անում է Փաշինյանի ղեկավարած իշխանությունը։ Պատահական չէ, որ հայտնի ասացվածքն ասում է՝ եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու։ Ուշագրավ էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Փաշինյանի կատարած այցը և պահվածքը։ Նա հուշահամալիր գնաց միայն ԱԺ նախագահի և ՀՀ նախագահի հետ՝ մեկուսի, «կտրված» անգամ իր թիմի ներկայացուցիչներից՝ կառավարության անդամներից ու պատգամավորներից, իսկ ծաղիկներ խոնարհելուց հետո շատ արագ հեռացավ՝ երևի այլևս չկարողանալով լսել քաղաքացիների՝ թեկուզ հեռվից հասնող գնահատականներն ու որակումներն իր հասցեին։

Ավելին, այդ ընթացքում հատուկ ուղեփակոցով փակել էին ճանապարհը: Մի խոսքով, հերթական անգամ այնպիսի տպավորություն էր, որ Փաշինյանը վախեցած է ժողովրդական ցասումից, քանի որ հայ ժողովրդի գլխին բերված պատուհասը և թուրքերի հետ քիրվայություն անելու իշխանական օրակարգը մեծ հակազդեցություն է առաջ բերել։ Եվ պատահական չէ, որ ամեն մի քայլափոխի Փաշինյանն այլևս վախերով է առաջնորդվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: