Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

2018 թվականին մարդիկ սխալվեցին՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելով Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«2018 թվականի գարնան այս օրերին էր, որ Փաշինյանի գլխավորած շարժումը հասավ իր գագաթնակետին՝ նրան փողոցից հասցնելով վարչապետի աթոռին։ Եվ այդ ժամանակվա առանձնահատկությունն այն էր, որ աննախադեպ մեծ ոգևորություն էր տիրում, մարդկանց պատել էր այն զգացումը, թե երբ նա իշխանության հասնի, հրաշք է տեղի ունենալու, երկիրը սրընթաց զարգանալու է, քաղաքացիները սկսելու են ավելի բարվոք կյանքով ապրել։ Եվ մինչ հանրությունը այսպիսի հույսեր էր կապում Փաշինյանի անձի հետ, վերջինս փորձում էր մեծ խոստումներով հանդես գալ, ցույց տալ, թե ինքն իսկապես ունի այն «կախարդական փայտիկը», որով ի վիճակի է շատ արագ բարեփոխել պետությունը ու բավարարել հանրության պահանջները։ Հիմա կարելի է համեմատություն տանել, թե ինչպիսի իրավիճակում Փաշինյանը վերցրեց իշխանությունը, և ինչպիսի վիճակ ունենք հիմա, որն արդեն Փաշինյանի կառավարման արդյունքն է։ Նախ՝ այն ժամանակ ունեինք միասնական Արցախ և նրա հետ ամուր թելերով ու անվտանգությամբ կապված Հայաստան։

Իսկ հիմա Արցախից ուղղակի փշրանքներ են մնացել, որի նույնիսկ գոյություն ունենալու ապագան հարցականի տակ է դրված։ Իսկ Փաշինյանը, որը ժամանակին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խրոխտ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ոչ միայն երկյուղում է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այլև առաջ է տանում այն գաղափարը, որ Արցախը կարող է կարգավիճակ ստանալ Ադրբեջանի կազմում։ Մյուս կողմից՝ Հայաստանին պատկանող որոշ տարածքներ ևս անցած տարվա մայիսից սկսած մնում են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված, որի արդյունքում մեր պետության տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ու հիմա ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդի խելքին չի կարող ցանկացած պահի փչել նոր սադրանք ձեռնարկել և խորանալ ՀՀ տարածքում։ Այսինքն, ներկայումս ոչ միայն մեր անվտանգության համակարգն է քայքայված, այլ նույնիսկ ՀՀ ինքնիշխանությունն է վտանգի տակ։ Այնինչ, 2018 թվականից սկսած Փաշինյանը Հայաստանի սուվերենությունն ամրապնդելու վերաբերյալ իր ճառերով կոկորդ էր պատռում։

4 տարի առաջ հանրության շրջանում իրոք դժգոհություններ կային՝ կապված առկա սոցիալ-տնտեսական վիճակի, անարդարության ու կոռուպցիոն դրսևորումների հետ, և Փաշինյանը խոստանում էր ժողովրդից գողացված գումարները կոպեկ առ կոպեկ հետ բերել, մարդկանց խոստանում էր արժանավայել ու արժանապատիվ կյանք։ Այնինչ, ամեն ինչ եղավ հակառակը: Անվիճելի է, որ չորս տարվա ընթացքում հայաստանցիների գերակշիռ մասի կյանքն ավելի է բարդացել, նրանց եկամուտները չեն ավելացել, միևնույն ժամանակ գնաճը ահռելի չափերի է հասել։

Եթե եկամուտների ավելացում էլ կա, ապա ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ բացառապես քպականների համար, որոնք աստղաբաշխական չափերի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, չհաշված այլ եկամուտները։ Հաջորդը: Նախքան 2018 թվականի գարունը Հայաստանը կարողանում էր արտաքին աշխարհում տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, ու միջազգային հանրությունը մեր պետության տեսակետի հետ ինչ-որ չափով հաշվի էր նստում։ Իսկ հիմա միջազգային արենայում Հայաստանը դադարել է գործոն լինելուց, արտաքին խաղացողներն են Հայաստանին պայմաններ թելադրում, նախապայմաններ են դնում նվազագույնը «5 կետերի» և այլ պահանջների տեսքով՝ առանց մեր իսկ տեսակետը հաշվի առնելու։ Եվ Հայաստանն իր շահերն առաջ տանելու հարցում միայնակ է մնացել, իսկ ՀՀ իշխանությունները, առաջնային պլանում ունենալով սեփական աթոռը պահելու հարցը, ոչ թե մեր պետության շահերն են առաջ մղում, այլ արտաքին ուժերի։

Դրա արդյունքում է, որ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր հայտնի ելույթում, ըստ էության, արտաքին ուժերի և միջազգային հանրության տեսակետն ավելի էր կարևորում, քան սեփական հանրության կարծիքն ու համախմբումը համահայկական օրակարգի շուրջ։ Իսկ հակառակորդ երկրի ղեկավարը Հայաստանի մասին թույլ է տալիս ամեն անգամ հոխորտալ ու սպառնալիքներ հնչեցնել, բայց յուրաքանչյուր դեպքում մեր իշխանությունները նախընտրում են կուլ տալ այդ լուտանքները։ Կարող ենք ասել, որ նորանկախ Հայաստանն իր պատմության մեջ երբեք այսքան նվաստացած վիճակում չի եղել։ Նախկիններին միշտ էլ կարելի է քննադատել, նրանց մեղադրել տարբեր հարցերում, ընդ որում՝ արդարացիորեն: Բայց եկեք տեսնենք, թե ինչպիսի հանգրվանի ենք հասել 4 տարվա ընթացքում, որը Փաշինյանի կառավարման պատասխանատու ժամանակահատվածն է։

Ակնհայտ է, որ ներկայիս դրությունը ծայրահեղ վատթար է և նույնիսկ համեմատության եզրեր չունի նախկինում եղած իրավիճակի հետ։ Փաստորեն, ստացվում է, որ 2018 թվականին մարդիկ սխալվեցին՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելով Փաշինյանին։ Անգամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կարողանար կանխատեսել արհավիրքը, միգուցե 2018 թվականին այլ կերպ գործեր։ Բնականաբար, եթե երկրի առաջին դեմքն է նման հայտարարություն անում, ապա շարքային քաղաքացիները չէին կարող կանխատեսել վերահաս արհավիրքը։ Սակայն կարևոր է, որ հանրությունն այսօր սթափվել ու աստիճանաբար պայքարի է դուրս գալիս՝ կործանման թափանիվը կանգնեցնելու նպատակով։ Ի վերջո, եթե մի քանի ամիս էլ գործող իշխանությունները կառավարեն, ապա սարսափելի է անգամ մտածել, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են լինել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: