ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը և Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հարցը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հարցի կարգավորումը։ Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Երախտապարտ եմ հանձնաժողովին և դրա նախագահ Էդ Ռոյսին ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկման համար։ Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- գրել է Ուորլիքը։