Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության»։
«Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի պատմությունը: Մենք չենք կարող ներել նրան Թուրքիային մարտահրավեր նետելու փորձի համար՝ չիմանալով այս պատմությունը»,- ասել է նա՝ Anadolu-ի հաղորդմամբ:
Նրա խոսքով՝ Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության», քանի որ հիմնված են բացարձակապես կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվության վրա»։ Միաժամանակ նա հայտարարել է՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է տարբեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների կողմից, որոնք սակայն «մեզ համար որեւէ ուժ չունեն»։