Պուտինը խոսել է Սոլովյովի դեմ մահափորձը կանխելու մասին
Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը Կիևի հանձնարարությամբ ծրագրած «նեոնացիստները» ձերբակալվել են, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն, ՌԴ Քննչական կոմիտեի հետ միասին, ձերբակալել է Ռուսաստանում արգելված «Նացիոնալ-Սոցիալիզմ/Սպիտակ իշխանություն» նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամների՝ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր պլանավորել են սպանել հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են զենքեր, պայթյուցիկներ, փամփուշտներ։
Ռուս հայտնի լրագրողի սպանությունը նախապատրաստող ահաբեկչական խմբավորման գործունեությունը ճնշելու մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը չեզոքացրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի վրա հարձակումն ու սպանությունը»,- ասել է պետության ղեկավարը՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Կոլեգիայի ընդլայնված նիստում։