Կարմիրբերետավորները բերման են ենթարկել ՀՅԴ-ական երիտասարդներին (ֆոտո, վիդեո)
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ ընկերների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին հայտնում է ուսանողական միության ֆեյսբուքյան էջը, որտեղ էլ հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութ: