ՌԴ ԱԳՆ. նախապատրաստական աշխատանքներ են տարվում 3+3 հարթակի երկրորդ հանդիպման համար
Անդրկովկասի հարցով 3+3 պլատֆորմի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, մինչդեռ Վրաստանի համար դռները բաց են կողմերի համաձայնությամբ։
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Հիշեցնենք, որ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի համանախագահությամբ, կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։