Ռուսական բանակը դադարեցնում է ռազմական գործողությունները Մարիուպոլի Ազովստալի մերձակայքում
«Ռուսական բանակը երկուշաբթի՝ ապրիլի 25-ի ժամը 14:00-ից, միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունները Մարիուպոլի Ազովստալի մերձակայքում»։
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ձեռնարկությունից քաղաքացիական անձանց դուրս գալու համար խոչընդոտներ չկան։