Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ

Արցախի հիմնահարցը չի կարող դառնալ սակարկման առարկա. պաշտոնաթող նախարարներ, դիվանագետներ, արտիստներ ու հայտնի գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մի խումբ անհատ գործիչներ հանդես են եկել նախաձեռնությամբ եւ դիմել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու իրենց հայտարարությանը։

Նախաձեռնող խմբում ընդգրկված են Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը:

Նշվում է, որ նախաձեռնությունը«զերծ է որեւէ կուսակցական կապակցվածությունից»։

Արցախի ճակատագրի մասին հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաեւ ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների եւ կեղծ խաղաղասիրության:

Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսեւորված հետեւյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա.

• Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման եւ իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որեւէ պատճառաբանությամբ կամ որեւէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների եւ պատասխանտվության տիրույթում է:

• Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի եւ Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

• Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից եւ մարտունակ Արցախի պաշտպանության բանակը եւ Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ:

• Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի եւ Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ:

Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի եւ Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները եւ քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը:

Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը եւ համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի եւ Արցախի համար սպառնալից ցանկացած դրսեւորման հետ եւ ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը եւ արժանապատվությունը։

Հայրենիքը վեր է ամեն ինչից եւ չի կարող վտանգվել որեւէ պարագայում»։

Հայտարարությանը միացել են՝

 

Րաֆֆի Հովհաննիսյան Նախկին արտգործնախարար

Վարդան Օսկանյան Նախկին արտգործնախարար

Արա Այվազյան Նախկին արտգործնախարար

Ավետ Ադոնց Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Արտակ Ապիտոնյան Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Գագիկ Ղալաչյան Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Ռուբեն Կարապետյան Արտակարգ եւ լիազոր դեսպան

Գրիգոր Առաքելյան Արտակարգ եւ լիազոր դեսպան

Վարդան Ասոյան Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Կարեն Դադուրյան Արտգործնախարարի նախկին խորհրդական

Նաիրա Զոհրաբյան ԱԺ նախկին պատգամավոր

Մետաքսե Հակոբյան Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր

Ռուբեն Մելիքյան Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Վիգեն Սոնենց-Փափազյան Իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արեւմտյան ափի նախկին տնօրեն

Վարուժան Իսկենդերյան Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ

Աշոտ Մելքոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Արամ Սիմոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Գուրգեն Մելիքյան ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Արծրուն Ավագյան Բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մուրադյան Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Մարատ Գրիգորյան ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան

Էդիկ Մինասյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Անժելա Աչիկգյոզյան Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Յուրա Ավետիսյան Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդան Ոսկանյան ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Վարուժան Գեղամյան Պատմական գիտությունների թեկնածու

Արաքս Մանսուրյան Օպերային երգչուհի, պրոֆեսոր

Հրանտ Թոխատյան ՀՀ ժողովրդական արտիստ

Դավիթ Ամալյան ՀՀ վաստակավոր արտիստ

Շուշան Պետրոսյան ՀՀ վաստակավոր արտիստ

Արմեն Հյուսնունց Արվեստի վաստակավոր գործիչ

Ալլա Լեւոնյան ՀՀ վաստակավոր արտիստ

Արամ Գեւորգյան (Արամո) ՀՀ վաստակավոր արտիստ

Մհեր Մկրտչյան Պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր

Դավիթ Սահակյանց Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր մուլտիպլիկատոր

Նարեկ Դուրյան Բեմադրիչ, դերասան

Կարեն Գրիգորյան Մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան եւ հեռուստահաղորդավար

Արաբո Իսպիրյան Երգիչ

Հովհաննես Գալստյան Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Վահե Յան Կինոռեժիսոր

Արթուր Գեւորգյան Քանդակագործ

Վահե Բեգոյան «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր