ԱՄՆ-ն 2017թ-ին սպասում է Ասադի հեռանալուն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սպասում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կհեռանա 2017թ-ի մարտին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ասադի հնարավոր հեռացումը 2017թ-ի մարտին գնահատվում է «հնարավոր սցենարներից ամենալավը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ժամկետները նախապատրաստվել են անցյալ տարվա վերջին պետքարտուղարի և սիրիական կարգավորմամբ զբաղվող այլ ամերիկացի դիվանագետների մակարդակով:
Գերատեսչությունում հայտնում են, որ փաստաթուղթը չի ներկայացնում ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը:
Ավելի վաղ Կրեմլը քանիցս հայտարարել էր Սիրիայի ապագան արտաքին միջամտությամբ ձևավորելու անթույլատրելիության մասին: