ԲՀԿ անդամները Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։
Նրանք Ծիծեռնակաբերդի բարձունքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: