Մոսկվան խոստովանել է՝ Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին
Մոսկվան նոտա է հղել Վաշինգտոնին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Կիև, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«800 միլիոն դոլար, այս չափով զենքը Կիևին կտրամադրվի Վաշինգտոնից։ Սա հսկայական ցուցանիշ է, չի նպաստում դիվանագիտական լուծման որոնմանը, իրավիճակի կարգավորմանը։ Մենք նոտա փոխանցե՞լ ենք՝ այո, մենք ընդգծել ենք իրավիճակի անընդունելիությունը, երբ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Ուկրաինային, մենք պահանջել ենք դադարեցնել այդ գործելակերպը»,- ասաց նա։