ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Օսթինը այցելել են Կիև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը՝ ապրիլի 24-ին, այցելել են Կիև։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Բլինկենը և Օսթինը հայտարարել են «այս շաբաթ» սկսող ԱՄՆ դիվանագետների աստիճանական վերադարձի մասին Ուկրաինա: Բացի այդ, ԱՄՆ նախարարները հայտարարեցին Կիևին ավելի քան 700 միլիոն դոլարի ուղղակի և անուղղակի ռազմական օգնության մասին:
Պարբերականը նշում է, որ Բլինկենի և Օսթինի այցը Կիև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն էր Ուկրաինա՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։