ժամը 05:43-ի կողմերը, ՔՊ֊ական մեկն եկավ դիմակով. տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից. Վանեցյան (տեսանյութ)
Ազատության հրապարակում շարունակվում են հանուն Արցախի պայքարի գործողությունները. 7-րդ օրն է, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է հայտարարել:
Վանեցյանի խոսքով՝ իրեն են մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամներ ու հայտարարել, թե ընդունում են, որ այս իշխանությունը կործանարար է:
«Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43-ի կողմերը, մեկն եկավ դիմակով, հետո տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանը:
Վանեցյանը նշեց, թե այդ անձը պետական պաշտոնյա չէ, բայց հանրային դաշտում շատ ակտիվ աջակցել է այս իշխանությանը: