Խարկովի վրա ուկրաինական ինքնաթիռ է խոցվել․ ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականները Խարկովի մարզում Սու-25 ինքնաթիռ են խոցել, գիշերը խոցվել են նաև ուկրաինական բանակի 15 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Ինչպես հավելել է ՊՆ ներկայացուցիչը, «Չեռնոբաևկայի տարածքում «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և հրաձգային համակարգերի անձնակազմերն օդում խոցել են երկու «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ և բազմակի արձակման հրթիռային համակարգի երեք հրթիռ»: