Թուրքիայում նորից պայթյուն է որոտացել
Ապրիլի 20-ին և 21-ին Բուրսայում և Ստամբուլում ահաբեկչություններ են իրականացվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։ Հաղորդվում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ստանձնել է Բուրսայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Թուրքիան այսօր սգում է 36-ամյա բանտապահ Ջենգիզ Յիգիթին, ով մահացել է Բուրսայում ավտոբուսի պայթյունից։ Ապրիլի 21-ին Ստամբուլի Հյուրրիյեթ թաղամասում՝ Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ևս տեղի ունեցավ պայթյուն։