Եվրամիությունը դիտարկում է ռուսական նավթի սահմանափակումների երեք տարբերակ
Եվրամիությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի շուրջ։ Ներկայումս քննարկվում է ռուսական նավթի սահմանափակման երեք տարբերակ, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն բանակցություններ են վարում այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Ռուսաստանից նավթի ներկրումը սահմանափակելու համար։ Մասնավորապես, քննարկվում է նավթի ամբողջական արգելքը։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ արևմտյան առաջնորդները մտավախություն ունեն, որ ԵՄ-ի կողմից ռուսական նավթի ուղղակի արգելքը կարող է հանգեցնել գների կտրուկ աճի և Կրեմլին ավելի շատ եկամուտներ բերել։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ում ռուսական նավթի սահմանափակումների հարցում միաձայնություն չկա։